buyTicket Գնել Տոմս

Աշխ․ օրեր՝  14:00-21:30

Ոչ աշխ․ օրեր՝  12:00-21:00

Հերոսներ
ԱՆԱ
ԱՆԱ
ԱՆԱ

Անան Էմորիայի արքայադուստրն է, ով զվարթ է, բարի և սրամիտ։ Անան շատ է սիրում զբոսնել ամբողջ Էմորիայով՝ անցկացնելով  ժամանակը իր թագավորության բնակիչների՝ հատկապես երեխաների հետ։ Արքայադուստրը դեռ մանկուց սիրել է խաղալ ակտիվ խաղեր։ Նա, լինելով շատ նուրբ և փխրուն էակ, թագավորության համար դժվար պահերին լցվում է քաջությամբ և խիզախությամբ։ Անան միշտ հոգատար և հավատարիմ է իր ընկեր Յանի նկատմամբ։

ՅԱՆ
ՅԱՆ
ՅԱՆ

Յանը Էմորիայի քաղաքացի է, ով նաև Անայի մանկության ընկերն է։ Նա շատ խիզախ է, արկածախնդիր, բարի և խելացի։ Շատ ճարպիկ է, սիրում է ծառեր մագլցել և միշտ առաջ է գալիս նոր գաղափարներով՝ խաղերը ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Նրա երազանքն է ստեղծել մի վայր, որը Էմորիայի ժողովրդին կտա մեծ երջանկություն և միասնականություն։ Յանը գաղտնի սիրում է Անային, և նրա առաքելությունն է ամեն գնով պաշտպանել Անային և Էմորիան։

Զոր
Զոր
Զոր

Զորը խիզախության պահապանն է, ով անվախ է, հզոր և սիրում է բարդ խաղեր։ Նա սովորեցնում է երեխաներին՝ ինչպես հաղթահարել իրենց վախերը և նոր բացահայտումներ անել։ Ըստ առասպելի, Զորը եկել է Էմորիայի բարձր լեռներից, և այդ պատճառով նա ստեղծված է բյուրեղներից։ Մեկ այլ առասպելում էլ ասվում է, որ իր բյուրեղները ուտելի շաքար աքլոր են։ Յանը միշտ փորձել է պարզել Զորի ծագումը՝ բազմիցս կծելով նրա ձեռքը։ Սակայն, այս ամենը մնում է առեղծված մինչ օրս։

Պինչու
Պինչու
Պինչու

Պինչուն հետաքրքրասիրության պահապանն է, ով հարցականի տակ է դնում ամեն ինչ։ Նրա սիրելի զբաղմունքը բարդ գլուխկոտրուկներ լուծելը և նոր բաներ սովորելն է։ Նա սովորեցնում է երեխաներին ուշադրություն դարձնել մանրուքներին և ուսումնասիրել իրենց շրջապատող աշխարհը։ Դուք հաճախ կարող եք լսել նրա կարգախոսը․ «Աշխարհը անծայրածիր է և միշտ շատ բան կա բացահայտելու և սովորելու»։ Թեև նա շատ խելացի և տեղեկացված անձնավորություն է, Պինչուն երբեք գոռոզ չէ և ժամանակ է տրամադրում մյուսներին համբերատարությամբ բացատրելու իրերը։

ՆՈՒՆՋ
ՆՈՒՆՋ
ՆՈՒՆՋ

Նունջը հանդարտության պահապանն է, ով շատ քաղցր է, հոգատար և իմաստուն։ Նա մարշմելլոյի նման փափուկ է և փխրուն։ Նունջը սովորեցնում է երեխաներին  ցանկացած իրավիճակում խուճապի չմատնվել և որոշում կայացնելուց առաջ երկար մտածել բոլոր տարբերակների մասին։ Երեխաները սիրում են զրուցել նրա հետ, քանի որ նա հիանալի ունկնդիր է, և միշտ ուղղորդում է նրանց գտնել իրենց համար լավագույն լուծումը։ Նունջը սիրում է վայելել մայրամուտը և բնության գրկում կազմակերպել պիկնիկներ։

Լույս
Լույս
Լույս

Լույսը ուրախության պահապանն է։ Նա շատ զվարթ է, ակտիվ, ցատկում է շատ և ծիծաղում։ Լույսը սիրում է կազմակերպել աշխույժ խաղեր և պատմել զվարճալի պատմություններ՝ յուրաքանչյուրի տրամադրությունը էլ ավելի բարձրացնելու համար։ Լույսը կարծես արևի շող լինի և անհնար է տխրել, երբ լսում ես նրա վարակիչ ծիծաղը։ Նրա ամենասիրելի զբաղմունքներից մեկը երեխաների ծիծաղը հավաքելն է իր փոքրիկ սրվակի մեջ, ինչն էլ դրական լիցքեր է հաղորդում նրան։ Նա կարծում է՝ ցանկացած լավ կամ վատ բան, ի վերջո, դրական արդյունքի է հասնելու։

hero