buyTicket Գնել Տոմս

Աշխ․ օրեր՝  14:00-21:30

Ոչ աշխ․ օրեր՝  12:00-21:00

Առաքելություն

«Պարկ Գրուպ» ՍՊ ընկերության գործունեության առանցքը հենց հանդիսանում է բոլորի կողմից սիրված Երևան Պարկ-ը և դրանով իսկ հանրահայտ փաստ է, որ իրենք նույնական են: Ընկերությունը հետևողական է եղել, որ իր Հյուրերի համար պայմանները լինեն ամենաբարձրը, բայց նաև պահպանելով իրավական ստանդարտները, ի թիվս այլի նաև գրանցելով Երևան Պարկ ապրանքային նշանը  <Պարկ Գրուպ>> ՍՊ ընկերության անվանմամբ, ինչը ընդունված է միջազգային փորձում:«Երևան Պարկ» նախագիծը Գարեգին Նուշիկյանի կարևորագույն նախաձեռնություններից է։ Նրա մեծ ցանկությունն էր  ստեղծել մի այնպիսի ծրագիր, որ Հայաստանում բացակայում է։ 
Այս անգամ նրա գաղափարն էր  բացել առաջին թեմատիկ այգին Հայաստանում, որը մարդկանց՝ հատկապես երեխաների կյանքը, կլցներ   խինդ ու ծիծաղով, և կդարձներ այն ավելի գունեղ։
Երևան պարկը, լինելով տարածաշրջանում միակը իր գերժամանակակից ատրակցիոններով, խթան է հանդիսանալու Հայաստանում զբոսաշրջության արագ զարգացմանը։
2017 թվականից սկսած՝ նախագիծը նպատակ ուներ Հայաստան ներմուծել բարձրակարգ և աշխարհահռչակ ատրակցիոններ՝ համապատասխան միջազգային բոլոր չափանիշներին։

Ընկերության տեսլականն էր ստանալ մանկական, ընտանեկան և էքստրեմալ ատրակցիոնների բալանսավորված համակցություն, ունենալ այնպիսի տպավորիչ ատրակցիոններ, որոնք կհիացնեին հանրությանը և կապահովեին հյուրերի լիարժեք ժամանցը։  

Տեսլական

Մեր տեսլականն է դառնալ տարածաշրջանի առաջնակարգ ժամանցի և հանգստի կենտրոնը՝ առաջարկելով անմոռանալի փորձառություններ բոլոր տարիքի այցելուների համար: Մենք ցանկանում ենք, որ Երևան Պարկը լինի ոչ միայն ուրախ ժամանցի վայր, այլև լինի հոգատար վերաբերմունքի խորհրդանիշ մեր շրջակա միջավայրի հանդեպ՝ իր ամբողջ տեսքով և գործունեությամբ նպաստելով բնության հետ ներդաշնակ համակեցությանը:

Մեր զբոսայգիներում մեծ կարևորություն է տրվում կանաչապատման աշխատանքներին, ինչը արտահայտում է մեր նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանմանը և մեր այցելուներին խրախուսում է գնահատել ու սիրել բնությունը: Տարածքները ձևավորվում են այնպես, որ լինեն հաճելի, հարմարավետ և գրավիչ՝ ստեղծելով առանձնահատուկ մթնոլորտ, որը հնարավոր է գտնել միայն Երևան Պարկում:Ժամանցային ոլորտում առաջատար դիրք գրավելուն զուգահեռ, մենք մշտապես նպաստում ենք Հայաստանի Հանրապետության զարգացմանը:Մեր կողմից իրականացվող ցանկացած քայլ նպատակաուղղված է ոչ միայն մեր բիզնեսի հաջողությանը, այլև երկրի ընդհանուր բարգավաճմանը: 

Մենք ձգտում ենք ստեղծել նոր աշխատատեղեր, որոնք տեղական մասնագետներին հնարավորություն կտան զարգացնելու իրենց հմտությունները և նպաստելու մեր տնտեսության առաջընթացին:Մեր հիմնական արժեքներն են որակը, կայուն զարգացումը և սոցիալական պատասխանատվությունը: 

hero