buyTicket Գնել Տոմս

Աշխ․ օրեր՝   14:00-22:00

Ոչ աշխ. օրեր ՝ 12:00-22:00

Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն

🔧 Անվտանգությունը՝ առաջին տեղում

Անվտանգությունն ամենակարևոր արժեքներից է Երևան Պարկում։ Մեր եվրոպական արտադրության ատրակցիոններն ամեն օր ստուգվում են 10+ տեխնիկներից կազմված թիմի կողմից, ովքեր վերապատրաստվել են հենց արտադրողների կողմից։

♿ Մատչելիություն բոլորի համար

Մենք ապահովում ենք լիարժեք մատչելիություն՝ հարմարեցված մուտքեր, թեքահարթակներ և հատուկ ճոպանուղային տաղավարներ, ինչպես օրինակ՝ սայլակով մուտք գործելու համար նախատեսված նստատեղ՝ Երևան անիվ ատրակցիոնի վրա։ Մեր անձնակազմը վերապատրաստված է օգնելու սահմանափակ հնարավորություններով այցելուներին՝ ապահովելով անվտանգ և հաճելի ժամանց բոլորի համար։

🌱 Կանաչ տարածքների ընդլայնում

2021 թվականից ի վեր մենք տնկել ենք ավելի քան 10,000 ծառ և թուփ։ Ամեն տարի մենք շարունակում ենք ընդլայնել մեր կանաչ գոտին՝ ներմուծելով ծառեր Նիդերլանդներից և Բելգիայից։

❤️ Աջակցություն սոցիալապես անապահով խմբերին

Մենք կազմակերպում ենք անվճար խմբային այցելություններ և տրամադրում նվեր տոմսեր սոցիալապես անապահով ընտանիքներին։ Մեր «Այգու Բարերար» ծրագրի շնորհիվ բարեգործները աջակցում են, որպեսզի այդ խմբերը վայելեն ամբողջական փաթեթ՝ մուտք, սնունդ, պաղպաղակ և նվերներ։

💡 Էներգախնայողություն

Մեր այգին օգտագործում է արևային վահանակներ (500 կՎտ հզորությամբ), ԼԷԴ լուսավորություն և կիրառում էկոլոգիապես պատասխանատու լուծումներ՝ նվազեցնելու շրջակա միջավայրի ազդեցությունը։

📄 Թափանցիկ և պատասխանատու գործարարություն

Երևան Պարկը հանդիսանում է օրինապահ հարկ վճարող. մենք վճարում ենք հարկերը ժամանակինև գործում ենք օրինական ու թափանցիկ ֆինանսական հաշվետվողականությամբ։

hero