Աշխ․ օրեր՝ 14:00-21:30
Ոչ աշխ․ օրեր՝ 12:00-21:00
Զվարճանքների այգիները գործում են կախարդանքի պես, մտնում ես այգի և հանկարծ հայտնվում մեկ այլ՝ հրաշքների աշխարհում:
Ուրախ մեծահասակներ, ժպտացող երեխաներ, ամենուր տարածվում են պոպկորնի և քաղցրավենիքի բույրեր, շատ փուչիկներ և խաղալիքներ, ամենուր ատրակցիոններ, մի՞թե սա հրաշքաների աշխարհ չէ։
Երևանում դուք կարող եք գտնել այդ կախարդական վայրը, որը ձեր օրը տոն կդարձնի։ Եթե առաջին անգամ եք այստեղ և փնտրում եք ընտանեկան ժամանցի վայր, ապա անպայման այցելեք Երևան Պարկ: Այս զվարճանքի այգին Երևանի լավագույն ժամանցի վայրերից է, այն հիանալի է ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար։ Այստեղ գոնե մեկ օրով կմոռանաք ձեր բոլոր հոգսերի մասին և երեխաների պես կզվարճանաք:
Այգում շատ զբաղմունքներ կան թե՛ երեխաների, թե՛ ծնողների համար։ Այգին հագեցած է նորագույն ատրակցիոններով։ Մեր օրերում տեխնոլոգիաների զարգացման հետ դա զարմանալի չէ, սակայն զարմանալի է այն, որ Պտտվող անիվ ատրակցիոնը, արագընթաց քոսթերներին հավասար ամենապահանջված և սիրված ատրակցիոնների շարքում է։ Պտտվող անիվ կամ Երևան անիվը հետաքրքիր, միևնույն ժամանակ պարզ կառուցվածք ունեցող ատրակցիոն է, որը կառուցված է մարդատար խցիկներից ՝ կախված անիվի արտաքին եզրից:
Յուրաքանչյուր երկրում Պտտվող անիվը տարբեր անվանումներ ունի, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում այն հաճախ անվանում են Մեծ անիվ:
Թեև Ջորջ Վաշինգտոն Գեյլ Ֆերիս կրտսերը 1893 թվականին ստեղծեց առաջին Պտտվող անիվը՝ Ferris Wheel-ը, որպես Չիկագոյի Համաշխարհային ցուցահանդեսի ուղենիշ, այս տեսակի անիվների ավելի վաղ օրինակները թվագրվում են հարյուրավոր տարիներ առաջ: Միացյալ Նահանգների պետական տոնավաճառներում ժամանցի ամենատարածված տեսակը Պտտվող անիվ ատրակցիոնն է։
High Roller անունով Պտտվող անիվի դեբյուտը եղավ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում, 2014թ.-ի մարտին: Այդ ատրակցիոնը այժմ ռեկորդակիր է՝ աշխարհի ամենաբարձր պտտվող անիվի բարձրությունն է ՝ 550 ֆուտ կամ 167,6 մետր:
Ջորջ Ֆերիսի կողմից ստեղծված առաջին «Չիկագոյի անիվը» կարող էր տեղավորել 2160 մարդ:
Այնուամենայնիվ, ոչ բոլոր Պտտվողանիվներն են նույնը, կան շատ ավելի փոքր Պտտվող անիվներ, որոնք ունեն 20-ից 40 խցիկ՝ յուրաքանչյուրում 2-4 մարդու համար նախատեսված նստատեղերով:
Զբոսաշրջիկները այցելում են ոչ միայն թանգարաններ, պատկերասրահներ և ռեստորաններ, այլ նաև զվարճանքի վայրեր։ Նախքան նոր երկիր այցելելը յուրաքանչյուր զբոսաշրջիկ փնտրում է հետաքրքիր զբոսաշրջային վայրեր:
Եթե ճանապարհորդում եք Հայաստան, կարող եք գտնել բազմաթիվ հետաքրքիր վայրեր: Բացի հետաքրքիր տեսարժան վայրերից, կարող եք այցելել նաև զվարճանքի վայրեր հատկապես երեխաների հետ ճանապարհորդելու դեպքում։
Դուք հիանալի ժամանակ կանցկացնեք Երևանի Պարկում, և տուն կվերադառնաք բացառապես ջերմ հիշողություններով։