buyTicket Գնել Տոմս

Աշխ․ օրեր՝  14:00-21:30

Ոչ աշխ․ օրեր՝  12:00-21:00

Ամենաէքստրեմալ և ռեկորդային ատրակցիոնները
Ամենաէքստրեմալ և ռեկորդային ատրակցիոնները

Մարդիկ միշտ ձգտել են արկածների, արագության, նոր էմոցիաների, և այս ամենը մի բանի`ադրենալինի համար

ոլոր տեսակի էքստրեմալ գործողությունները ուղեկցվում են ադրենալինով։ Մարդկանց՝ էքստրիմի հանդեպ մեծ ցանկությունը հանգեցրել է մի քանի անհավանական ինժեներական սխրանքների և ռեկորդային թվով ատրակցիոնների, որոնք խոստանում են պարգևել լավագույն զգացողությունները: Ահա աշխարհի ամենաէքստրեմալ և ռեկորդային ատրակցիոններից մի քանիսը։ 

Աշխարհի ամենաէքստրեմալ ատրակցիոնները

Քինգդա Քա (ԱՄՆ)

Քինգդա Քա-ն աշխարհի ամենաբարձր և ամենաարագ ատրակցիոնն է: Այն հասնում է 139 մետր բարձրության, իսկ արագությունը հասնում է 206 կմ/ժ-ի։ Այն սկսվում է 90 աստիճանի անկյան տակ կտրուկ վերելքով, նախքան 127 մետր անկումով իջնելը: Այս ատրակցիոնը խոստանում է իր այցելուներին ադրենալինի մեծամեծ քանակություն, ինչպես ոչ մի ուրիշ ատրակցիոն:

Ֆորմուլա Ռոսսա (Ֆերարիների աշխարհ, ԱՄԷ)

Ֆորմուլա Ռոսսա-ն աշխարհի ամենաարագ ատրակցիոնն է, որը զարգացնում է մինչև 240 կմ/ժ արագություն: Այս ատրակցիոնը իր այցելուներին տալիս է Ֆորմուլա 1-ի մեքենայում լինելու զգացողություն։ Այս ատրակցիոնում շատ պարզ զգում ես ադրենալինի սկիզբը՝ մեկնարկը,  այնուհետև սլանում ես 2,2 կմ երկարությամբ վազքուղով: Այցելուներից պահանջվում է կրել պաշտպանիչ ակնոցներ, որպեսզի պաշտպանեն իրենց աչքերը քամուց և ավազից, որոնք հարվածում են երթևեկության ընթացքում:

Սքայ Թաուեր (ԱՄՆ)

Սքայ Թաուերը-ը աշխարհի ամենաբարձր ատրակցիոն- աշտարակն է, ունի 126 մետր բարձրություն: Այս ատրակցիոնը իր այցելուներին անընդհատ պահում է ադրենալինի մեծ ազդեցության ներքո։ Ատրակցիոնի նստատեղերը կախված են աշտարակի վերևում, որպեսզի այցելուներին կտրուկ ներքև իջեցնեն մինչև 97 կմ/ժ արագությամբ։
Այս ռեկորդային ատրակցիոնները ադրենալին փնտրողներին առաջարկում են յուրահատուկ և անմոռանալի փորձ՝ համատեղելով արագությունը, բարձրությունը և էքստրիմալ զգացողությունները: 

Տեխնոլոգիան և ճարտարագիտությունը, որն օգտագործվում է այս ատրակցիոնների ստեղծման համար, ուշագրավ են, այստեղ խստորեն գործում են նաև անվտանգության միջոցներ, որոնք ապահովում են, այցելուների ապահով երթը։ Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ այս ատրակցիոնները թույլ սիրտ ունեցող մարդկանց համար չեն, և այցելուները պետք է միշտ հաշվի առնեն իրենց ֆիզիկական և հոգեկան վիճակը, նախքան որևէ էքստրեմալ ատրակցիոն նստելը:

Ամենաէքստրեմալ ատրակցիոնները Հայաստանում

Հայաստանը հայտնի է իր բազմատեսակ հանգստի և զվարճանքի վայրերով՝ ատրակցիոններ, ընտանեկան ժամանցի վայրսրճարաններ, ռեստորաններ և այլն։ Տարբեր մարդիկ ունեն տարբեր նախասիրություններ։ Օրինակ ընտանեկան հանգստի վայր փնտրողները նախընտրում են ատրակցիոններ, մանկական խաղահրապարակ և այլն։ Երևան Պարկը լավագույն վայրն է նման այցելուների, ինչպես նաև էստրեմալ հանգիստ նախընտրող այցելուների համար։ Երևան Պարկը իր այցելուներին առաջարկում է զվարճալի ատրակցիոնների լայն տեսականի: 

Կցնցվեք իմանալով, որ հենց քաղաքի կենտրոնի մոտ կարող եք գտնել Հայաստանի լավագույն ատրակցիոնները, պետք չէ այլ ժամանցի կենտրոն փնտրել, քանի որ այստեղ կան ժամանակ անցկացնելու բոլոր միջոցները՝ ատրակցիոններ, սրճարան, ռեստորան, խաղահրապարակ և այլն: 

Երևան Պարկը պատրաստ է նաև զարմացնել ադրենալին փնտրող այցելուներին, զարմանալի ու հիասքանչ ատրակցիոնների շարքով։ 

Նունջի Պտույտ

Պատրա՞ստ եք 360 աստիճան պտույտի։ Եթե, այո, ապա պատրաստվեք լավագույն էքստրեմալ ատրակցիոններից մեկին: Այստեղ աշխարհը կբացահայտեք գլխիվայր, կզգաք մինչ այդ անծանոթ զգացմունքներ: 

Ուզո՞ւմ եք ավելի լավ անցնի, վերցրեք ձեր ընկերներին, որպեսզի միասին նույն զգացողությունն ունենաք, այնուհետև ավելի հեշտ կլինի նկարագրել և կիսվել ձեր զգացմունքներով այս էքստրեմալ ուղեվորության մասին:
Պարզապես մի՛ վախեցեք և զգացեք պահը:

Յան Քոսթեր

Այս ատրակցիոնը բավականին պարզ է թվում, պարզապես նստում ես այնտեղ և կապում գոտիդ, հետո այն սկսում է քիչ-քիչ շարժվել, և հանկարծ դու հայտնվեցիր օդում, թռչում ես երկնքում, իսկ հետո դիպչում գետնին։ Հիանալի է չէ՞։ Աշխարհի ամենալավ զգացողությունը ադրենալին զգալն է կողքդ նստած ընկերների հետ, այս ատրակցիոները նույնպես ընկերների հետ լավագույն փորձառությունը կապահովեն։
Ատրակցիոնն ունի 46 կմ/ժ արագություն և 13 մ բարձրություն։
 

Զորի Քոսթեր

Արագությունը միշտ ադրենալինի բանալին է: Այս փոքրիկ, բայց արկածներով լի ուղևորությունը կօգնի ձեզ անցնել օդի միջով և հասնել բացարձակ ադրենալինի:
Պետք է զգուշացնել, որ շատ գոռգոռոցներ են Ձեզ ուղեկցելու, սակայն դրան նույնպես կհարմարվեք: Դուք տպավորված կլինեք արագությամբ և ադրենալինով: Պարզապես պատրաստ եղեք զգացմունքների գունապնակի:
Այս ատրակցիոնի արագությունը 65 կմ/ժ է, իսկ բարձրությունը՝ 22 մ։
Հիմա պատկերացրեք, որ գիշերը գտնվում եք այդ ատրակցիոնում:
Հիանալի չէ՞ տեսնել բազմաթիվ լույսեր և թռչել բուի պես:

Այսպիսով, եթե դուք ադրենալին փնտրող եք և փնտրում եք անմոռանալի փորձառություն, ապա Հայաստանի այս էքստրեմալ և ռեկորդային ատրակցիոնները պետք է լինեն ձեր ցանկի սկզբում: Այս ատրակցիոնները առաջարկում են կյանքում մեկ անգամ հանդիպող փորձառություն, որը ձեզ կթողնի հիշողություններ՝ ողջ կյանքի համար:

hero